«Որոտանի» հէկ-ի վաճառքից հետո սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում. այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ սեփական հետաքննության արդյունքում: Ներկայումս Որոտանի հէկ-ն իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 8.2 դրամ/կՎտժ սակագնով: Սակայն, ինչպես նշված է 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության և ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի հավելվածում, 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի փոփոխություն. 1 կՎտ/ժամ էլ. էներգիան ներկայիս 8 դրամի փոխարեն կվաճառվի 15, 5 դրամ, իսկ 2018-ից՝ 16.4 դրամ: Ակնհայտ է, որ սա էլ իր հերթին կբերի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների լրացուցիչ բարձրացման: Ընդ որում, այս անգամ սակագնի բարձրացումը տեղի կունենա կտրուկ, քանի որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում է այն հէկ-ը, որը մինչ այդ համարվում էր ամենաէժան արտադրողը:
Շարւնակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: