Արցախում ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել է յոթ հենակետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

«Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել է ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետեր։

Ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել է յոթ հենակետ, այդ թվում՝ հինգը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքները շարունակվում են Ղարաբաղի բնակեցված շրջաններին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս