Armlur.am լրատվականի թղթակիցն այսօր «Դեմ եմ» շարժման անդամներից հետաքրքրվեց ` ինչ քայլեր է ձեռնարկելու շարժումը, եթե մարտի 28-ին ՍԴ-ը օրենքիը չկասեցնի: Շարժման անդամների խոսքով `մարտի 28-ը վերջնաժամկետ չէ, պարզապես լինելու է դատական առաջին նիստը, հետևաբար չի բացառվում, որ գործի քննությունը տևի երեք-չորս ամիս:
Մեր թղթակցի մյուս հարցին ` ինչպես կարձագանքեն իշխող կուսակցության ներկայացուցիչների այն պնդմանը, որ ինչ էլ լինի, օրենքը գործելու է, անդամների խոսքով ` խելամիտ չէ եզրահանգումներ անել մի օրենքի վերաբերյալ, որը հիմա ՍԴ-ում քննվում է:
«Եթե ՍԴ-ը օրենքը չճանաչի հակասահմանադրական, ապա մենք կպայքարենք մինչև վերջ, իսկ այդ պայքարը ծանր կնստի այս իշխանությունների վրա, ավելին`եթե Սահմանադրական դատարանը նեղ խմբակային շահերին հետևի, ապա դատական համակարգի մասին արդեն կարելի է ավելի վատ ձևով արտահայտվել»,- հայտարարել են «Դեմ եմ» շարժման անդամները:
Մարտի 22-ին ժամը 14:00-ին մեծ հավաք-երթ է նախատեսվում Ազատության հրապարակից: