Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ հայտարարել է պատերազմի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Նրա խոսքով, այդ փուլի նպատակն է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և ազատել պատանդներին։
Թել Ավիվում մամուլի ասուլիս է տեղի ունեցել որի ժամանակ նա հավելել է, որ արևմտյան և արաբական երկրներում դաշնակիցները հասկանում են պաղեստինյան շարժման հետ Իսրայելի պատերազմի նպատակները և հաղթանակ են մաղթում հրեական պետությանը։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները մտել են Գազայի հատված։