Պետք է շարունակել աշխատանքը, մինչեւ բոլոր բռնի տեղահանվածներն իրենց սեփական բնակարաններն ունենան Հայաստանում․ Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին Հայաստանում ապրելու հարցում օգնելը, կարծում եմ, յուրաքանչյուրիս գործն է: Մարդիկ կան դա անում են հրապարակավ, մարդիկ՝ լուռ: Ընտրության հարց է, եւ երկու ձեւաչափերն էլ ինձ համար ընդունելի են. գլխավորն արցախահայերին օգնելու պատրաստակամությունն է: Իբրեւ փոքրիկ հաշվետվություն, տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 20-ից սկսած 24/7 ռեժիմով զբաղվում եմ արցախահայերի խնդիրներով՝ կենցաղային հարցերից սկսած.

բնակարանների որոնում,

կահավորում (կահույք, տեխնիկա, նորոգման պարագաներ),

ջրաֆիկացում եւ գազաֆիկացում (նպաստում եմ աշխատանքների արագ կազմակերպմանը),

տարբեր սեզոնային հագուստների տրամադրում,

աշխատանքի տեղավորում,

պետական մարմիններ ուղարկված հարցումներ,

մարզերում պարբերական հանդիպումներ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված կանանց հետ,

աջակցության այլ քայլեր, որոնք կրում են ամենօրյա ռեժիմ եւ անձնական ֆինանսական միջոցներ:

Պետք է շարունակել աշխատանքը, մինչեւ բոլոր բռնի տեղահանվածներն իրենց սեփական բնակարաններն ունենան Հայաստանում»:




Լրահոս