ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ կարա իմ բողազով աշխատած փողը տամ` պետությունն ուտի»:Թաթուլ Ավոյան «Slaq.am»Իհարկե, պետության մասին պատկերացումները տարբեր են, եւ երգիչը կարող է «չկերակրել» մեր նորանկախ հանրապետությանը: Նա հազիվ հասցնում է հայ հասարակությանը կերակրել իր «անզուգական արվեստով»: Հասկանալի է նաեւ, որ երգիչը դժվարությամբ է գումար աշխատում: «Բողազի» հետ կապված խնդիրները ծանր են, բայց ամեն դեպքում արժեր սեփական «բողազից» մի քիչ «փայ հանել» պետությանը: Այլապես ստացվում է, որ պետությունը երգչի համար հնարավորություն է ստեղծում «բողազով» մեկ երգելու, իսկ երգիչը չի կիսվում: Արդար չէ, պարո՛ն Ավոյան: Հետո էլ ասում եք, թե ռաբիս երգիչներին մարդիկ չեն սիրում:




Լրահոս