«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է անդրադառնալ բանակում չծառայած ՀՀ պատգամավորներին: Ձեզ ենք ներկայացնում նրանցից երկուսի գրավոր պարզաբանումներն այն մասին, թե ինչու չեն ծառայել հայոց բանակում, ինչով են զբաղված եղել այդ տարիներին եւ չեն զղջում, որ հայրենիքին մատուցած իրենց ծառայությունը թերի է: ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ«Ի պատասխան Ձեր գրավոր դիմումի` տեղեկացնում եմ, որ հաշվառված եմ ՀՀ զինված ուժերում, սակայն չեմ անցել զինվորական ծառայություն` առողջական խնդիրների պատճառով:Մշտապես բնակվել եմ Հայաստանի Հանրապետությունում, իսկ կենսագրական տվյալներիս կարելի է ծանոթանալ խորհրդարանի կայքէջից:Ինչ վերաբերում է հայրենիքին ծառայելուն, ապա համոզված եմ, որ հայրենիքին հարկավոր է ծառայել մշտապես` բոլոր եղանակներով եւ ամբողջ կյանքի ընթացքում»: ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ«Ի պատասխան Ձեր դիմումի` տեղեկացնում եմ, որ սովորել եմ եւ 2004 թվականին ավարտել եմ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը` օգտվելով տարկետման իրավունքից, իսկ այդ տարիների ընթացքում ծնվել են իմ երեք արու զավակներից երկուսը` Կամո Մարտունի Գրիգորյանը` ծնված 22 հոկտեմբերի, 1999թ., եւ Կարեն Մարտունի Գրիգորյանը` ծնված 21 նոյեմբերի, 2000թ.: Ահա թե ինչու չեմ գտնում, թե հայրենիքիս մատուցած իմ ծառայությունը թերի է»: «Ժողովուրդը» նույն հարցաշարով դիմել էր բանակում չծառայած այլ պատգամավորների եւ բարձրաստիճան պաշտոնյաների եւս, որոնք, սակայն, մինչ օրս չեն պատասխանել: Թե ինչու, ենթադրությունները թողնում ենք Ձեզ: Ստորեւ կարող եք տեսնել հայոց բանակում չծառայած եւ դրա համար «Ժողովուրդ»-ին բացատրություն չներկայացրած պատգամավորների եւ պաշտոնյաների ցանկը.Կարեն Ավագյան, ՀՀԿ, 1974թ.Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ, 1975թ.Շիրակ Թորոսյան, ՀՀԿ, 1972թ.Վահե Հակոբյան, ՀՀԿ, 1977թ.Արկադի Համբարձումյան, ՀՀԿ, 1971թ.Հայկ Սանոսյան, ՀՀԿ, 1971թ.Կարեն Հրանտի Վարդանյան, 1976թ.Միքայել Հրանտի Վարդանյան, 1973թ.Խաչիկ Պետրոսյան, ՕԵԿ, 1974թ.Ստյոպա Սաֆարյան, «Ժառանգություն», 1973թ.Արմեն Աշոտյան, ՀՀԿ, ԿԳ նախարարԱբրամ Բախչագուլյան, ԿԸՀ նախկին քարտուղար, այժմ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Տիգրան Ուրիխանյան, նախկին Առաջադիմական կուսակցության ղեկավար, այժմ ԲՀԿ անդամ
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ