«Հարսնաքարի» գործով դատական վերջին նիստը` այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում 2012-ի հունիսի 17-ին նրա թիկնազորի կողմից ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով վերջին նիստը:

Նախորդ դատական նիստի ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց քաղաքացիական հայց, որով պատասխանող կողմից, ի դեմս գործով ամբաստանյալների և «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի` որպես բարոյական և նյութական վնասի փոխհատուցում տուժողների օգտին պետք է բռնագանձվի շուրջ 297 մլն. դրամ:

 




Լրահոս