Վախեցած կոճակներով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն այսօրվա համարում գրում է.

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին օրինագիծը, որին կողմ է քվեարկել 71, դեմ` 2, ձեռնպահ` 37 պատգամավոր. նկատեցի՞ք նույնիսկ ԱԺ ոչ իշխանական ուժերն են ձեռնպահ քվեարկել: Միայն Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն են դեմ քվեարկել: Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Աղվան Հովսեփյանից դեռ վախը  կա (հայտնի է, որ հենց նա է գլխավորելու այդ մարմինը): Ինչո՞ւ, որովհետեւ հայրենի ազգընտիրների մեծ մասի երեխաները հաճախ հայտնվում են քրեական պատմությունների կիզակետում եւ Աղվան Հովսեփյանը դեռ շատ պետք կգա նրանց՝ ապահով ապրելու համար:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:




Լրահոս