Երևանում՝ «Նորաշեն» թաղամասում, մեկ գիշերում թալանել են մի քանի Nissan-ներ։ Հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Պազվել է, որ թալանել են Վաչագան Մ.-ի, 45-ամյա Մերի Կ.-ի, 37-ամյա Արևիկ Շ.-ի և ևս մեկ բնակչի Nissan-ները: Ավտոմեքենաների վրայից պոկել ու տարել են կողային հայելիների ապակիները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: