Քառօրյան ընթանում է կիսադատարկ դահլիճում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է քառօրյան:

Ինչպես հաճախ է պատահում, այս պահին քառօրյան ընթանում է համարյա դատարկ դահլիճում: Ներկա է ընդամենը 13 պատգամավոր:  Ընդ որում, ինչպես միշտ, բացակայում են հիմնականում իշխող կուսակցության, ինչպես նաև՝  պատգամավորների թվով երկրորդ խմբակցության՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները:

Առանձնանահատուկ ուշադրության է արժանի նաև ՀԱԿ խմբակցությունը, որը գրեթե բոլոր նիստերին մասնակցում էր խմբակցության բոլոր անդամներով, սակայն հիմա ներկա են Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը:

Ի դեպ, վերջինս որոշել է մոտ մեկ շաբաթ մեկնաբանություններ չտալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, իր խոսքերով, «մեկ ամբողջ շաբաթ մամուլում է»:

 

 




Լրահոս