«Հայաստան» դաշինքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է եղել. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկից առաջ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն ընդլայնված կազմով նիստ է արել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Քննարկվել են առաջիկա անելիքները եւ ԱԺ-ում «Հայաստան» ֆրակցիայի մարտավարության հետ կապված հարցեր: Հանդիպման մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը.

«Այո՛, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Հայաստան» դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հաստատում եմ ձեր տեղեկությունը, ուզում եմ նաեւ ընդգծել, որ այստեղ զարմանալու ոչինչ չկա, քանի որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ին ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ, իսկ արդեն նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում պաշտոնապես երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս