Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) Եվրասիական շաբաթ 2023-ի շրջանակում մասնակցել է «ՏՀԶԿ Եվրասիական Մրցունակություն» կլոր սեղան֊քննարկմանը։
Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում ՓՄՁ թվայնացմանն ու արտադրողականության բարձրացմանը միտված և ընդհանուր թվային փոխակերպման քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Եվրասիական շաբաթ 2023-ի շրջանակում Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է նաև «Ցածր ածխածնային տնտեսության անցումը Եվրասիայում» պանելային քննարկմանը։