Ուկրաինական ճգնաժամը մեծացնում է Հայաստանի շանսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Մեկ տարի առաջվա հայացքով նայել ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նշանակում է չնկատել այն դրամատիկ փոփոխությունները, որ տեղի են ունենում տարածաշրջանում։ Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացումը բոլորովին ուրիշ պոտենցիալ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար և ՀՀ արտաքին քաղաքականության առաջ դնում կոնկրետ խնդիրներ։

Եթե Իրան-Արևմուտք հարաբերությունները շարունակեն ընթանալ կարգավորման ուղղությամբ, իսկ ամեն ինչ զարգանում է հենց այդ ուղղությամբ, դա նշանակում է մի շատ կարևոր բան. էներգակիրները գազը, նավթը, նավթամթերքը Իրանից հոսելու են դեպի ԵՄ։ Ընդ որում, ծավալներն այստեղ աստղաբաշխական են լինելու, և այն երկիրը, ով կարողացավ տրանզիտի դերակատարում ստանձնել միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունենալու։

Սա բացառիկ շանս է Հայաստանի համար, և որքան էլ գեղեցիկ չհնչի. Ուկրաինական ճգնաժամը մեծացնում է Հայաստանի շանսերը։ Ռուսաստանը, որ սկզբունքորեն դեմ է Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության խորացմանը, խրվել է Ղրիմում և ըստ ամենայնի, տեսանելի ապագայում շարունակելու է խրված մնալ»:

շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում.




Լրահոս