ԱՄՆ-ի ադմինիստրացիայի ներկայացուցչի խոսքերով՝ վերջերս Կիևը դիմել է իրենց՝ խնդրելով օգնություն չտրամադրել Ուկրաինայի զինված ուժերին, մասնավորապես՝ զենք-զինամթերք չմատակարարել. գրում է Взгляд.ру-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal պարբերականի տեղեկությանը:
Բացի այդ՝ Ուկրաինան խնդրել է ԱՄՆ-ին կիսվել իր հետ լրտեսական ինֆորմացիայով:
«ԱՄՆ-ի իշխանությունները, սակայն, մերժել են Ուկրաինայի խնդրանքը»,-հավելել է պարբերականը:
Պենտագոնը համաձայնել է Ուկրաինա ուղարկել միայն օրապահիկ, որի տրամադրումը կսկսվի իրականացվել մոտ օրերս:
«Ներկա պահին մենք չենք դիտարկում Ուկրաինային օգնելու հավանականությունը և նրանց (ուկրաինացիներին) հասկացրել ենք, որ կարող են մեզանից ակնկալել միայն տնտեսական օգնություն»,-ԱՄՆ-ի ադմինիստրացիայի ներկայացուցչի խոսքերն այսպես է եզրափակում The Wall Street Journal: