Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 24-րդ հերթական ժողովում ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

Արմեն Մելիքբեկյանը ստացավ 20 կողմ ձայն, իսկ Արաս Օզբիլիզ՝ 3

Հիշեցնենք, որ թեկնածուները երկուսն էին՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը, ըստ էութան, ընտրություն անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի իշխանությունների «այո»-ն ստացած Արմեն Մելիքբեկյանը կվերընտրվի, ու կշարունակվի հայկական ֆուտբոլի գործող ողբալի վիճակը, մինչեւ նա կհեռացվի այդ պաշտոնից: Հատկանշական է, որ Մելիքբեկյանին դեմ են արտահայտվել հայկական թոփ երկու առաջատար ակումբները, 4 ակումբների ֆանատական շարժումները («Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ Արմենիա» եւ «Շիրակ»):

Հավելենք, որ  օրերս Ազգային հավաքականի ֆան ակումբներից ամենամեծը (FAF), ըստ էութան, քննադատեց Մելիքբեկյանին ու հայտարարեց, որ չի սատարում նրան:




Լրահոս