Armlur.am լրատվականի տեղեկություններով՝ Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին ԼՂՀ առողջապահության նախարար դառնալու առաջարկն արել է անձամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վերջինս խնդրել է Քուշկյանին բնակություն հաստատել Արցախում և զարգացնել առողջապահության ոլորտը:
Քուշկյանը համաձայնել է և այսօր հրաժեշտ է տվել իր գործընկերներին ու աշխատակիցներին`մաղթելով նրանց բեղմնավոր գործունեություն:
Հիշեցնենք, որ Հարություն Քուշկյանը «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների տնօրենն է: