![](https://armlur.am/wp-content/uploads/2024/01/083122f31f9df90c2c476daad15877f308a0d9.jpeg)
Մարտի 31-ից Բուլղարիան և Ռումինիան մասամբ կմտնեն շենգենյան գոտի և կսկսեն շենգենյան վիզաներ պահանջել զբոսաշրջիկներից։ Այսպես, 2024 թվականի ապրիլի 1-ից Բուլղարիան և Ռումինիան կսկսեն կարճաժամկետ շենգենների տրամադրումը, նշված է SchengenVisaInfo հարթակում։
Նշվում է, որ երկու երկրներն էլ կտրամադրեն շենգենյան C վիզաներ, որոնք թույլ են տալիս մուտք գործել և մնալ այդ գոտում մինչև 90 օր՝ 180 օրվա ընթացքում: