Վերջին շրջանում սեքսապաթոլոգին դիմում եմ հիմնականում տղամարդիկ, չնայած նրանցից շատերն այցելում են բժշկի իրենց կանանց ուղղորդմամբ, ովքեր ավելի զգայուն ու ուշադիր են այդ հարցերում:
Այդ մասին Armlur.am-ի հետ զրույցում իր մասնագիտական դիտարկումներով կիսվեց բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը: Նրա խոսքով ՝ տղամարդիկ սեքսապաթոլոգին հիմնականում դիմում են էրեկցիայի խանգարման, վաղաժամ սերմնաժայքման և բորբոքային պրոցեսներով պայմանավորված խնդիրներով, իսկ կանայք ՝ օրգազմի բացակայության, սեռական ցանկության նվազման կամ բացակայության, ինչպես նաև բորբոքային պրոցեսներով պայմանավորված խնդիրների դեպքում:
Սևադա Հակոբյանը հավելեց նաև, որ վերջին շրջանում շատացել է վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներով հիվանդների թիվը, ըստ նրա, անպտղությունն առավել մեծացել է տղամարդկանց շրջանում:
Սեքսապաթոլոգի խոսքով ՝ զույգերի համատեղ այցը բժշկին թույլ կտա արագ և արդյունավետ բուժում իրականացնել: Սևադա Հակոբյանի փոխանցմամբ ՝ մեծ է նաև սեռական կյանքով ապրող, բայց ամուսնության մեջ չգտնվողների թիվը:
Լիլիթ Լալայան