Հայաստանից հունվարի 21-25-ը խորհրդարանական պատվիրակություն կգործուղվի Ստրասբուրգ:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ պատվիրակության կազմում լիելու են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ինչպես նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Ռուստամ Բաքոյանը, Մարինա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, Արսեն Թորոսյանը, Տաթեւիկ Գասպարյանը և «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը և Զեմֆիրա Միրզոևան:
ԱԺ պատգամավորները կմասնակցեն «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրին:
Գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Քրիստինա Մուշեղյան