Հայաստանի հրաձգության հավաքականը Կահիրեում կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։

Այս մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է` հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։ Մրցաշարը նաև հատկանշական է նրանով, որ հրաձիգները կարող են ռեյտինգային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։

Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.

Ատրճանակ մրցաձև՝
Բենիկ Խլղաթյան
Գևորգ Մելքոնյան
Էլմիրա Կարապետյան
Նարե Գաբրիելյան
Հրացան մրցաձև՝
Հրաչ Բաբայան

Մարզիչ՝
Անդրանիկ Այվազյան:




Լրահոս