Բրիտանահայ շոումեն Գէւ Օրկեանն անդրադարձել է Թուրքիայի 2025 թվականի նպատակային քարտեզին, որը ցուցադրվել է թուրքական հեռուստատեսությամբ:
«Թուրքական հեռուստաալիքի եթերում ցուցադրված՝ երկրի 2025 թվականի քարտեզն ընդգրկում է Հայաստանը, Կիպրոսը, Իրաքի կեսը և Սիրիայի մեծ մասը: Սա ոչ միայն ապատեղեկատվություն է, այլ նաև ուղիղ սպառնալիք այս երկրներին առ այն, որ այդ ժամանակ Թուրքիայի կառավարման ներքո են լինելու», – ասել է Օրկյանը:
Նա նշել է, որ վերջին տարիներին ավելի քան 4 միլիոն թուրք լքել է երկիրը և մեկնել Գերմանիա, ապա նաև սփռվել Բրիտանիայում: Շոումենը շեշտել է, որ Էրդողանին նախ և առաջ սա պետք է հետաքրքրի և շեշտել, որ նա և իր կառավարությունը երևի չեն ցանկանում ընդունել ճշմարտությունը:
«Բանն այն է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Ancestry.com-ը, որի շնորհիվ հնարավոր է ԴՆԹ-ի միջոցով իմանալ, թե ինչ ծագում ունես, թիրախավորվել էր թուրքական առցանց մի խմբի կողմից: Նրանք նշում էին, որ դեմ են հավելվածին, քանի որ այն դիվահար է անում թուրքերին», – ասել է Գէւ Օրկյանը և, իր խոսքը եզրափակելով հավելել. 2021 թվականին ծրագրից հայտնել են, որ այն ցույց է տալիս, թե ինչպես են Անատոլիայի ժողովուրդները վերածվել ժամանակակից թուրքերի:
Այսպիսով շոումենը ցանկացել է մատնանշել, որ Թուրքիան նախ պետք է իր ներքին խնդիրների մասին մտածի, ապա նոր սպառնա հարևան պետություններին: