Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ–ի՝ Բաքվին ականապատ քարտեզներ տրամադրելու մտադրության մասին հայտարարությանը։
Ըստ այդմ, Ադրբեջանն ի գիտություն է ընդունել այդ հայտարարութունը։ Ըստ նրանց, թեև մինչ այդ փոխանցված քարտեզներում նշված է եղել, որ այդ տարածքներում թաղված է 400 հազար ական, ադրբեջանական կողմի գնահատմամբ, ականների քանակը գերազանցում է 1 միլիոնը։ Ըստ նրանց,2020թ․ հետո, որտեղ տեղակայված են եղել ռուսական խաղաղապահ ուժերը, ավելի քան 500 հազար ական է տեղադրված եղել։
«Հայկական կողմի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ նրա մտադրությունը մարդասիրական գործընթացին աջակցելը չէ, և այդ քայլը չի կարելի գնահատել որպես վստահության ամրապնդման միջոց: Ադրբեջանական կողմը սպասում է, որ Հայաստանը ներկայացնի ականապատված բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք մինչ այժմ ամբողջությամբ չեն ներկայացվել Ադրբեջանին:
Դրա հետ մեկտեղ, պետք է անհետաձգելի միջոցներ ձեռնարկվեն վերջին 30 տարում անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային թաղման վայրերի մասին Հայաստանի կողմից տեղեկատվություն տրամադրելու նպատակով»,– ասված է նրանց ԱԳՆ հայտարարության մեջ: