Հրավեր Բեյրութից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստացել է հրավեր Բեյրութից՝ հանդես գալու Ալ Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում (մարտի 17-24-ը), ընդ որում՝ որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ:

Այս մասին տեղեկացնում են նվագախմբի մամուլի ծառայությունից՝ հատկանշական համարելով այն փաստը, որ առաջին անգամ է հայկական նվագախումբը պաշտոնական կարգավիճակով հանդես գալու աշխարհում մեծ հեղինակություն վայելող միջազգային փառատոնի շրջանակներում:

Համերգային ծրագիրը կներառի դասական երաժշտության լավագույն օրինակներ, որոնք հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ:  Ալ Բուստան փառատոնի շրջանակներում նվագախումբը կներկայացնի չորս համերգ:

Նշենք, որ փառատոնին նվագախմբի մասնակցությունը իրական է դառնում գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ:

 




Լրահոս