Ինչքա՞ն գումար է հատկացվել Գավառի մանկատանը և ինչո՞ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս տարի Գավառի մանկատանն է փոխանցել 169 մլն դրամ գումար:

Համաձայն պաշտոնական տեղեկության, այդ գումարով մանկատան տնօրինությունը պետք է ապահովի սաների բարեկեցիկ կենցաղը, շենք շինությունների ընթացիկ նորոգումն ու բարեկարգումը և այլն: Armlur.am –ի պարզեց, որ 169 մլն դրամից տարվա ընթացքում 426 հազար դրամը պետք է մանկատունը ծախսի կենցաղային, հանրային սննդի մաքրիչ նյութեր ձեռք բերելու համար: Իսկ 471 հազար ՀՀ դրամը պետք է ծախսեն վերականգնման և հանգստի ծառայությունների համար:

Հուսանք՝ այս բաշխումներից հետո ՀՀ Վերահսկիչ պալատը իր կատարած ստուգումների արդյունքում չի հայտնաբերի մանկատան սաների՝ անտուն և անօգնական վիճակում:

Հիշեցնենք, որ երբ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Աղվան Վարդանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր, Վերահսկիչ պալատը բացահայտեց, որ մանկատան սաներին բնակարաններ գնելու համար պետականորեն հատկացված գումարները պարզապես մսխվել էին, իսկ երեխաները մնացել էին անտուն:




Լրահոս