![](https://armlur.am/wp-content/uploads/2024/02/image_750x_65d06a7f9895d.jpg)
Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ձերբակալվել է: Բիշարյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նրան մեղադրանք է առաջադրվել, սակայն հայտնի է, որ պատճառը գնումների գործընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումներն են։