Մարտի 9-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Կոտայքի գարեջրի գործարանի հարևանությամբ հոսող Գետիկ գետն է ընկել և մահացել 2-ամյա Շուշանիկ Քոչարյանը:
Armlur.am-ի հետ զրույցում Շուշանիկի տատիկը ` Ռոզա Քոչարյանն ասաց, որ դեպքն անուշադրության հետևանք չէր կարող լինել: «Ես գիտեմ, որ իմ հարսը մեղավոր չի եղել: Էրեխեքին բերել դրել ա տունը. հիմա մեծ էրեխա ա, էրեխեն էլ դուրս ա եկել. հիմա անուշադրությունը ո՞րն ա»,- ասաց մահացած երեխայի տատիկը, ով հայտնեց նաև, որ իր տղան երկու երեխա էլ ունի:
Շուշանիկն իր քրոջ հետ խաղալիս է եղել տան բակում և, հասնելով գետի ափին, սայթաքել և ընկել էր գետը:
Ինչևէ, տեղի է ունեցել ողբերգական դեպք ` անդառնալի կորուստով:
Տաթև Հարությունյան