Քաղաքականությամբ չզբաղվողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես կազմակերպիչ չեմ, բայց ես կողնակից եմ մեր նախագահի քաղաքականությանը, որովհետեւ այդ քաղաքականությունն ավելի արդյունավետ ու օգտակար է Ռուսաստանում հայ համայնքի համար։ Ինչ մնում է Ուկրաինայի եւ Ռուսաստանիի հարաբերություններին, դա քաղաքական խնդիր է, հայերի միությունն ընդհանրապես չի զբաղվում քաղաքական խնդիրներով»։

Արա Աբրահամյան, «Հայկական Ժամանակ»

Հետաքրքիր է` իսկ ինչով է զբաղվում Ռուսաստանի հայերի միությունը` բացի քաղաքականությունից: Ամբողջ խնդիրը հենց նրանում է, որ երբ Ռուսաստանում բնակվող հայերին հարցնում ես ՌՀՄ գործունեության մասին, պարզ է դառնում, որ այդ կառույցը հայերի համար ոչինչ էլ չի անում, միայն երբեմն մասնակցում է ինչ-որ քաղաքական ակցիաների` դրանով իսկ ծառայություններ մատուցելով ՌԴ կամ ՀՀ նախագահներին:

Հետևաբար, այդ կառույցի նախագահի հիմնական առաքելությունն է` կողմնակից լինել Պուտինի կամ Սարգսյանի քաղաքականությանը:

Կարեն Վարդանյան




Լրահոս