ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆԸ ՄՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տուրից առաջ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը լուրջ շանսեր ունի դառնալու Եվրոպայի թիմային չեմպիոն: Երեկ Հոլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ու եթե այսօր եւս Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան քառյակը կարողանա հաղթել մրցակցին, ապա կնվաճի նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ մինչ այս մրցաշարային աղյուսակը գլխավորող Ադրբեջանի հավաքականը, պարտություն կրելով Գերմանիայի թիմից, գտնվում է երրորդ տեղում: Երեկ 2.5-1.5 հաշվով հաղթանակ է տոնել նաեւ Հայաստանի կանանց հավաքականը: Վերջին տուրից առաջ նրանք գտնվում են 6-րդ տեղում:




Լրահոս