ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ապրիլի 8-ին տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Ազիզյանը։ Արեգակի այս խավարումը Հայաստանի տարածքում չի դիտվի:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ վկայականը կորցնելուց հետո տրամադրվու՞մ է արդյոք դրա կրկնօրինակը։

Ասատուր Ստեփանյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.   2019 թվականի հուլիսի 1-ից հետո վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում, այլ վկայականը փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով։

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ընդ որում՝ մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, որի համար վճար չի գանձվում։

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐ

ՀԱՐՑ. Ինչպես է ներկայացվում շահումով խաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը:

Արտակ Գրիգորյան (31 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Շահումով խաղի կազմակերպչի կողմից ներկայացված շահումով խաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի կամ դրանում կատարվող փոփոխությունների, լրացումների համաձայնեցումն իրականացվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Շահումով խաղի կազմակերպիչը, շահումով խաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը կամ դրանում կատարվող փոփոխությունները, լրացումները համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից: Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգին, առաջարկվող փոփոխություններին, լրացումներին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգին կամ դրա փոփոխություններին, լրացումներին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի կանոնակարգի կամ փոփոխությունների, լրացումների համաձայնեցված մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգին կամ դրա փոփոխություններին, լրացումներին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշման` եթե շահումով խաղի կազմակերպչի կողմից շահումով խաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների արդյունքում փոփոխվելու են N 4 ձեւում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները, ապա կազմակերպիչը ներկայացնում է նաեւ շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատների պատճենները եւ շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձեւի: Շահումով խաղի կազմակերպիչը ներկայացնում է նաեւ շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատների պատճենները եւ շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձեւի, այն դեպքում, երբ փոփոխվում են շահումով խաղերի վերաբերյալ տվյալներ, որոնք չեն հակասում համաձայնեցված շահումով խաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգին:

 

 

 




Լրահոս