Պրահայի հայտարարությունից մեզ ոչինչ չի մնացել. Մարուքյանը փակագծեր է բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում անդրադարձ է կատարել պաշտոնից հրաժարական տալու պատճառներին:

ArmLur.am-ը ներկայացնում է հատվածներ ելույթից.

«Չկա Հայաստան կամ Արևմտյան Հայաստան, այսպես ասում է Ալիևը, ինչու, որովհետև Հայաստանը սկսել է չասել, որ կար Լեռնային Ղարաբաղ, կային այնտեղ ապրող հայեր, որ ունեն իրավունքներ, ունեն սեփականություն, ունեն մշակութային ժառանգություն: Ահա սրանք են մեր տարաձայնությունները և այլ տեսլականները, այսինքն՝

ա տեսլական 1. Մենք փակենք Ադրբեջանի հետ կապված հարցերը և հուսանք, որ Ադրբեջանը կփակի մեր հարցերը, միջազգային հանրությունը կնճշի, որ փակվեն այդ հարցերը: Մենք տեսել ենք, թե միջազգային հանրությունը ճնշել Ադրբեջանին, ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում: Ես այդ տեսակետը չեմ կիսում, դա բերել է նոր զիջումների, ու նոր պահանջների: Այսօր Ադրբեջանը ձգտում է ռազմավարական ճանապարհների վրա վերահսկողոթյուն սահմանել կեղծ նարատիվներով: Ըստ էության Պրահայի հայտարարությունից մեզ ոչինչ չի մնացել: ՀՀ-ն այդպես էլ որևէ փաստաթուղթ չունի ստորագրած, որով ճանաչում է Ադրբեջանի Հանրապետությունը, չկա խաղաղության պայմանագիր ստորագրված: Ահա այս տեսլականների տարբերությունները բերեցին այս կետին: Բարոյական չէր լինի իմ կողմից չկիսելով ձևավորված մոտեցումները, շարունակել մնալ այդ պաշտոնին: Ամենազնիվ քայլն այն էր, որ ես դուրս գայի»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Մարուքյանի հրաժարականի պատճառներին:




Լրահոս