«Ըստ իշխանական տրամաբանության` վերջին նշանակումները պետք է տան արդյունք»:
Իհարկե, դժվար է Կարապետիչին որեւէ բանով հակադրվել, բայց պետք է միաժամանակ փաստել, որ տրամաբանությունն իշխանական կամ ընդդիմադիր չի լինում: Իսկ ինչ վերաբերում է նշանակումներին, ապա Կարապետիչը երեւի թե ուզում է հասկացնել, որ իշխանությունների կարծիքով` փոխատեղումներն արդյունավետ են, ու շատ չանցած` փոփոխությունների շունչը հասարակությունն էլ է զգալու: Բայց այստեղ տրամաբանություն փնտրելու կարիքն ընդհանրապես չկա: Որոշումները կայացված են, նշանակվողները` նշանակված: Կանցնի որոշ ժամանակ, ու կպարզվի, որ ոչինչ էլ չի փոխվել, ու փոխատեղումների քամին հենց այնպես անցավ ու գնաց: