Երեկ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից հետո, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ օրենսդրական կանոնակարգումների ողջ դաշտը միանշանակ հնարավորություն է ընձեռում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին օրենքով սահմանված կարգով իրականացնել լայն վերահսկողություն ընտրական բոլոր գործընթացների նկատմամբ` հավելելով, որ ոչինչ չի խանգարում կենտրոնական ընտրական հանձնաժողովին` անցկացնելու համապետական` ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:
ՀԱՐՑ. Եթե ամեն ինչ այսպես իդեալական է, ինչո՞ւ են Հայաստանում ընտրություններն անցնում ապօրինություններով, բռնություններով եւ ոչ թե օրենքով նախատեսված կարգով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցավոք սրտի, յուրաքանչյուր լավ Ընտրական օրենսգրքի պարագայում անգամ, եթե չկա քաղաքական կամք, չեն բացառվի նաեւ խախտումները: Ասեմ ավելին, դրանք ընտրական գործընթացի հետ կապված մեխանիզմներ են իրենց օրենսդրական կարգավորման հիմունքներով, հանձնաժողովներով, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանում ընթացող ընտրական գործընթացների հետ: Դրանք լրիվ այլ տրամաբանությամբ, այլ փիլիսոփայությամբ եւ այլ նպատակով են իրագործվում. ծեծ, ջարդ, ընտրակաշառք եւ այլն: էնպես որ, մեկը մյուսի հետ բացարձակապես կապ չունի: Դրանք ուղղակի ակտիվ ընտրական գործընթացներ կազմակերպելու իմիտացիա են, ուրիշ ոչինչ:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կոնկրետ ես Ընտրական օրենսգիրքը չեմ համարում արդար այն պարզ պատճառով, որ կան անհավասար պայմաններ, քանի որ կուսակցությունները, որոնք իսկապես գաղափարական են եւ իրենց գաղափարակից մարդկանց հետ են պայմանավորված, չեն կարող 8 միլիոն դրամի գրավ դնել, առավել եւս, որ նախընտրական պայքարը պահանջում է ահռելի գումարներ: Ինքնին հասկանալի է, որ այստեղ կա անհավասարություն: Իսկ ինչ վերաբերում է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններին, կարող եմ ասել, որ օրենքը կարող է շատ թափանցիկ լինել, բայց ֆինանսների օգտագործումն արդեն բերում է անհավասարության, որովհետեւ ոչ բոլոր կուսակցությունները հնարավորություն ունեն այդքան մեծ գումարներ տրամադրել` ընտրություններին մասնակցելու համար: Էստեղ ոչ թե օրենքն է գլխավորը, այլ այն պայմանները, որ ձեւավորված են հանրապետությունում: Մինչեւ օլիգարխիկ համակարգը չվերանա, անիմաստ է մտածել, որ Հայաստանում երբեւէ տեղի կունենան ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ