ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ին` ժամը 13.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 1 շենքի 5-րդ բնակարանում բնակիչը` Ելենա Հարությունյանը, չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:Ազգականների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը:Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1924թ. ծնված Ե. Հարությունյանի դին և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Միայնակ, ծեր կինը մահացել է բնակարանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ