Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գուրգեն Մահարու փողոցից բերման են ենթարկել երեք երիտասարդի՝ նրանցից մեկի “Մերսեդես-Բենց C-200” մակնիշի ավտոմեքենայով:Խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ` 10 սմ շեղբի երկարությամբ:Երիտասարդները բաժնում խոստովանել են, որ հոկտեմբերի 14-ի գիշերը, հարմարեցված բանալիով բացելու միջոցով, Ծատուրյան փողոցի թիվ 34 շենքի մոտ կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող “ՎԱԶ-2107″ մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել են գազի բալոնը` պատճառելով 105.000 դրամի նյութական վնաս:Մերսեդես-Բենց C-200”-ի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված գազի բալոնը:Հայտնաբերված դանակն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է նախաքննություն:
Գողացել են մեքենայի գազի բալոնը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ