ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լեւոն Արոնյանը դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող: Նա այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո։

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ովքեր են համարվում ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճար վճարողներ:            

Ջիվան Հակոբյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ջ. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող եւ հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները հաստատագրված վճար վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան եւ 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 15, իսկ մաքսատուրքի հաշվարկային մեծությունը` 8.5 տոկոս:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ովքեր չեն կարող օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից: Ո՞ր աշխատողները չունեն նման իրավունք:

 Երանուհի Հայրապետյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա` բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի: Զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր աշխատակցի համար սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11 հազար դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132,000 ՀՀ դրամ:

 




Լրահոս