Իսրայելի և Իրանի միջև հավանական լայնամասշտաբ պատերազմը անհանգստացնում է Միացյալ Նահանգներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները շատ անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությամբ Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածից հետո, ասել է ԱՄՆ Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

CNN-ին տված հարցազրույցի ժամանակ Քիրբին հարցրել է, թե որքանով է ԱՄՆ-ն անհանգստացած «Իրանի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի» հնարավորությամբ։

«Այո, մենք շատ մտահոգված ենք»,- պատասխանել է Սպիտակ տան խոսնակը՝ նշելով, որ համապատասխան թեման բարձրացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի զրույցի ժամանակ։

Երկուշաբթի օրը Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա իսրայելական ավիահարվածի մասին։ Հյուպատոսության շենքում է գտնվել նաև Արաբական Հանրապետությունում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը, որը չի տուժել։ Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ հարձակման արդյունքում ավերվել է հյուպատոսության շենքը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ռազմական էլիտար ուժ) հայտնել է, որ սպանվել են ԻՀՊԿ-ի յոթ սպա: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ Իսրայելը ծանր գին կվճարի հարձակման համար:




Լրահոս