Թուրքիայի հետ հարաբերություններում մենք սպասումների մեջ ենք: Սպասում ենք երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար սահմանի բացմանը: Բայց սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին է, ոչ թ հայ-թուրքական: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 2023թ․ ծրագրի կատարողականը ներկայացնելիս։ փաշինայնը նաև անդրադարձավ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույր-եղբայրների խնդիրների լուծմանը՝ նշելով, որ մենք պիտի աշխատենք, ինչքան լավ աշխատենք այնքան միջազգային աջակցություն կստանանք:
Փաշինյանը նշեց, որ նաև հատուկ անդրադարձ է ուզում կատարել հայ-ռուսական հարաբերություններին։
«Հայաստան-ՌԴ հարաբերությունները պետք է երկու երկրների շահերի վրա լինեն: Ես պատրաստ եմ այսպիսի երկխոսության»-ասաց նա: