Արմավիրի բանտի կալանավորը փորձել է վերջ տալ կյանքին․ ինչ է կատարվել հիվանդանոցի բակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 10-ին Արմավիրի բանտից կալանավորի են շտապ տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվածը 1988 թվականին ծնված Ա․ Պ․ ն է, որը, ինքնասպանություն գործելու նպատակով, հիվանդանոցի բակում կայանված ուղեկցողների ավտոմեքենայի խցում, անհայտ հանգամանգներում, կատարել է ինքնավնասում։

Մեր հրապարակումից ժամեր անց՝ Քրեակատարողական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տվեց․

«Ապրիլի 10-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Բուժզննմամբ բժիշկները պարզել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա, ինչի պատճառով կալանավորված անձը հիվանդանոցի բակում՝ ազատազրկված անձանց տեղափոխող մեքենայի մեջ, կատարել է ինքնավնասում։ Դեպքի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր»։

Քնար Մանուկյան

 




Լրահոս