ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով` 2019 թվականին բացված ստրիմինգային օնլայն  մեդիապլատֆորմի՝ Armflix-ի համար նկարահանված սուր սյուժետով հեռուստանովելը` «ՏԱՆԴԵՄԸ»-ը, հեռուստադիտողին հասանելի կդառնա ապրիլի 14-ից:

Բացի դրանից, նույն օրը՝ ապրիլի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու «Տանդեմ» սուր սցենարով հեռուստանովելի պրեմիերայի փակ ցուցադրությունը։

Հրավիրված են սիրված ու ճանաչված դերասաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից. ներկա են լինելու նաեւ շոու բիզնեսի ձեզ ծանոթ բազմաթիվ դեմքեր։

Հեռուստադիտողի կողմից սիրված դեմքերն այդ օրը քայլելու են կարմիր գորգի վրայով` ազդարարելով  հայկական որակյալ  կինոարտադրանք ունենալու ցանկալի իրողությունը:

www.ARMFLIX.COM-ը հասանելի է Android, IOS, Apple TV, AMAZON TV  հարթակներում։

Այստեղ օնլայն տիրույթը նախընտրող ֆիլմասերները կարող են դիտել հսկայական քանակությամբ բացառիկ արտադրության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ:

Armflix-ի հաջորդ պրեմիերան՝ «ԴԱՍԱՄԻՋՈՑ» հեռուստասերիալը, օնլայն հարթակում  հասանելի կլինի ապրիլի 19-ից։

Այժմ www.armflix.com-ում հասանելի են բազմաթիվ հեռուստանախագծեր եւ սերիալներ` նկարահանված ԱՄՆ-ում եւ Հայաստանում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընկերության սեփականատերերը  նախատեսում են ծախսել են միլիոնավոր դոլարներ:

 

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստը երեկ ԱԺ օրակարգի «պատճառով» չեղարկվել է: Այսպիսով, ամեն հինգշաբթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի փակ նիստ է անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. քննարկում են կուսակցական, ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ նիստից հետո, նախատեսված է եղել հերթական ՔՊ նախաձեռնող նիստ, որը, սակայն, չեղարկվել է ԱԺ-ի «պատճառով»: Բանն այն է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, նախարարներն ու պատգամավորներն ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2023թ. կատարողականի մասին զեկույցը եւ օրակարգային այլ նախագծեր են քննարկել մինչեւ երեկո՝ 20։00-ն: Իշխանականները երեկ սպառել են ԱԺ օրակարգը եւ կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը, որպեսզի այսօր Փաշինյանը կրկին ստիպված չլինի գնալ ԱԺ, իսկ ԱԺ երկարատեւ նիստի պատճառով ՔՊ փակ նիստը երեկ չեղարկվել է:

 

 

 

 

«Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա. տակավին անհայտ ճակատագրի արժանացնելով մեր ժամանակների մեկ այլ հերոս Սնուփ Դոգին անվերադարձ տրված 6 միլիոն դոլարը՝ գործադիրը որոշել է մեկ այլ վիթխարի գումար` 150 միլիոն դրամ հատկացնել նորահայտ միջոցառման համար։ Ըստ այդմ, 2024 թվականի վերջին ՄՀՀ-ում 1200 անձի հաշվով տեղի կունենա միջոցառում, որտեղ, ըստ երեւույթին, հաղթող կճանաչվի թավշյա հեղափոխության հերթական «պատահական» մասնակիցը։ «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կներկայացնի այս գերթանկարժեք միջոցառման գնման այլ մանրամասներ։

 

 

«Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա. տակավին անհայտ ճակատագրի արժանացնելով մեր ժամանակների մեկ այլ հերոս Սնուփ Դոգին անվերադարձ տրված 6 միլիոն դոլարը՝ գործադիրը որոշել է մեկ այլ վիթխարի գումար` 150 միլիոն դրամ հատկացնել նորահայտ միջոցառման համար։ Ըստ այդմ, 2024 թվականի վերջին ՄՀՀ-ում 1200 անձի հաշվով տեղի կունենա միջոցառում, որտեղ, ըստ երեւույթին, հաղթող կճանաչվի թավշյա հեղափոխության հերթական «պատահական» մասնակիցը։ «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կներկայացնի այս գերթանկարժեք միջոցառման գնման այլ մանրամասներ։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ Սյունիքի մարզի դատարան է ներկայացել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել լուսանկար, թե ինչպես է նա դատարանում փաստաթղթեր ուսումնասիրում։ Նշենք, որ նա Սյունիքի մարզի դատարան է գնացել իր դեմ հարուցված քրեական գործով։ Նիստը կայացել է, գործով հարցաքննվել են 3 վկաներ, որոնցից մեկը Ցոր զորամասի կապիտան է եղել, եւ երկու զինվորներ։ Զոհվածների հարազատները դատարանին միջնորդել էին գործը քննել Երեւանում, որպեսզի իրենք բոլոր նիստերին կարողանան ներկա գտնվել, սակայն դատարանը մերժել էր։ Հիշեցնենք, որ  Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք. իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։




Լրահոս