Կամ լավն են, կամ շատ լավն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդիա» հեռուստատեսության եթերում ասել է, որ կառավարության անդամներին բաժանում է «լավերի» և «շատ լավերի»:

Նրա կարծիքով, նախարարների մեջ «վատերը» չկան, նրանք անկեղծորեն ցանկանում են օգնել երկրին, սակայն չեն կարողանում, և նրանցից շատերը կատարելագործվելու կարիք ունեն:

Նրա խոսքով, «ուղղակի լավերի» շարքին է դասվում մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիան:

«Մշակույթի նախարարը այն նախարարներից է, որոնք ինքնազարգացման կարիք ունեն», – ասել է նախկին վարչապետը:

Նրա կարծիքով, Օդիշարիան լավ ու անկեղծ մարդ է, բայց նա բավարար փորձ չունի և չի կարողանում ժամանակին որոշումներ կայացնել:




Լրահոս