Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է։ Ներկա պահին Սպիտակ տունը չի նախատեսում հանդիպել իր գործընկերոջ հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախկինում Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված էր մայիսի 9-ին։ Այնուամենայնիվ, Բայդենի ժամանակացույցը դեռևս չի ներառում իր թուրք գործընկերոջ հետ շփումները։ Բանակցությունները հետաձգվել են թուրքական կողմից։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ և նրա բանակցությունները Բայդենի հետ նախատեսված են մայիսի սկզբին։