ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի համայնքապետին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում:

Այս մասին հայտնել է Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանը։

«Երբ մենք գնացել էինք Կառավարություն, վերջում երբ ես ուշ էի դուրս եկել, ինձ ասել, խոսատցել էին, որ 2 օրից հետո մենք հստակ մի հատ տվյալ կասենք ձեզ։

Կառավարությունից ինձ ասել են, որ գնացեք, ժողովրդին ասեք 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում»,-ասել է նա։

Նրա խոսքով` խոստացել են, որ երկու կողմերը հենց սահմանազատում անեն, ժողովրդի կարծիքը հաշվի կառնեն. ինչպես անել, որ իրենց տներին չխանգարի։

«Նախնական հաշվարկով, սահմանազատումից հետո Ադրբեջանին 2 տուն էր անցնում, բայց ևս 8-9 տուն շատ մոտ է այդ սահմանին, անհնար է այնտեղ ապրելը»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս