Ահազանգ. Վերջին զանգը վերածվել է վերջին դասի, ինչ են պարզաբանում նախարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հաճախ են ահազանգում դպրոցում երեխա ունեցող ծնողները։ Նրանց խոսքով` դպրոցներում վերջին զանգը վերածվել է վերջին դասի:
Շատ երեխաններ նույնպես իրենց մտահոգություն են հայտում, սրտնեղում, քանի որ կարծում են, որ այդ վերջին օրը պետք է անցկացնեն այնպես, ինչպես իրենք են ուզում:

ArmLur.am-ը կապ հաստատեց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարինե Մանուկյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է պատճառը, որ վերջին զանգը վերածվել է վերջին դասի։ Նա ասաց, որ միշտ էլ եղել է վերջին դաս, այլ հարց է, որ ընդունված է անվանել վերջին զանգ:

«Իրականում, ուսումնական տեսանկյունից, կրթական տեսանկյունից միջոցառման անունը եղել է վերջին դաս, որի հիմնական խորհուրդը ուսումնական տարին անփոփելն է: Ամեն դպրոց ինքն է որոշում՝ ինչպես իրականացնի վերջին դաս միջոցառումը»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս