Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Pathfinder»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 43-ամյա Անուշավան Գ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և շրջվել՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտուց մոտ 2 մետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, 36-ամյա Անի Սերոբյանը և 5-ամյա Շանթ Գ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանալ են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս