ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵ՞Տ ԹԵ՞ ՄՈՍԿՎԱՅԻ ՈՒՍԱՆՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն» պաշտոնյաները։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ ուսանող է:
Ինչպես է կարողանում մարզպետի գերպատասխանատու աշխատանքը համատեղել ուսանողի կարգավիճակի հետ` հայտնի պետք է լինի միայն իրեն եւ իր ղեկավարին։ Սարգսյանը 2016 թվականից առ այսօր ուսանում է ՌԴ ԲՈՒՀ-երից մեկում` Մոսկվայի մարզային իրավունքի կառավարման ինստիտուտում։
Առավել ուշագրավ է ուսանող մարզպետի «դաժան» վարքագիծը՝ 2024 թվականի հունվարին իր մոտ հերթագրված եւ ընդունելության արժանացած հպարտ քաղաքացիների նկատմամբ (տե՛ս փաստաթուղթը ArmLur.am կայքում)։
13 հպարտների պրիմիտիվ հարցերը (աշխատանքի հարց, դրամական օգնություն) մարզպետը կա՛մ մերժում է, կա՛մ գցում «ընթացքի մեջ է» ռեժիմ։
Այսպես, օր օրի ներկա իշխանությունները խորտակում են հեղափոխության վերջին անուրջները, թե քաղաքացիները արժեք են. նրանք վաղուց դարձել են տուգանքի ու անարգանքի «մատերիալ»:

Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգում բացառապես կրթական ոլորտին առնչվող հարցեր են եղել, զեկույցներով են հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել: ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգեւորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով ու վստահ են, որ այն իսկապես մեծ ու լուրջ գյուտ է լինելու կրթական ոլորտում. նրանք նաեւ շատ ջերմ են ընդունել նախարար Ժաննա Անդրեասյանին: «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նիստը բացառապես նվիրված է եղել կրթական ոլորտին, ու, չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել:

Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են։ «Ժողովուրդ» օրաթերթը «Ապագա կա՛» լոզունգի «ապացույցին» ականատես եղավ` ուսումնասիրելով պետական ինստիտուտները: Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը: Այս ընտանիքում էլ, Հովիկ Աղազարյանի եւ իր կնոջ օրինակով, ամուսինները միասին մի հարկի տակ են աշխատում։ Ըստ էության, 2018 թվականի հեղափոխությունը երկրին տվեց երկու բան` տարածքների կորուստ եւ ՔՊ-ականների զանգվածային բարեկեցություն։




Լրահոս