ՖՈՏՈ․ Ինչո՞վ են զբաղված լինելու էկոպարեկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նորաստեղծ Էկոպարեկային ծառայությունը 930 ռուլոն զուգարանի թուղթ է գնում, ևս 2 ռուլոն` թանկարժեք, հավանաբար ծառայության պետի և տեղակալի համար։

Առաջին հայացքից հարկատուների հաշվին անձնական հիգիենայի կարիքները բավարարելու՝ Շրջակա միջավայրի նախարարության այս գնումը (տես լուսանկարը) կարելի է մի կերպ հասկանալ։ Բայց երբ տեսնում ես, որ խոսքը նախկին 506 անտառապահի և 345 տեսուչի մասին է, հարց է առաջանում, իսկ այդ զուգարանի թուղթը ո՞րտեղ է կախված լինելու` անտառու՞մ թե՞ տնտեսվարողի հանքում, քանզի Էկոպարեկային ծառայության աշխատակիցները բացառապես պետք է գտնվեն կամ անտառներում կամ երկրով մեկ գործող հանքերում` շուրջօրյա (Հակոբ Սիմիդյան 15 հունվար 2024թ) իրականացնելով ընթացիկ հսկողություն։




Լրահոս