ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Նորայր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի զինծառայող,կրտսեր սերժանտ, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ մարտական գործողությունների իրականացման վայրում, զորամասի կազմով բացազատվելուց հետո, պարտավոր լինելով կարգադրությամբ սահմանված համապատասխան վայրում կատարել ծառայողական առանձին պարտականություններ՝ իրականացնել պաշտպանություն, հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, այն է՝ թողել է կարգադրությամբ նախատեսված վայրը և վերադարձել է զորամաս։
Բացի այդ, նա ներկայանալով զորամասի մշտական տեղակայման վայր,հանձնել է իրեն ամրակցված զենք-զինամթերքը, ապա 2020թ․-ի հոկտեմբերի 10-ին ինքնակամ թողել է զորամասը և միայն 2020 թ․-ի նոյեմբերի 08-ին,ներկայացել է ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժին՝այդ կերպ զինվորական ծառայությունից ինքնակամ բացակայելով 240 ժամից ավելի տևողությամբ։
Զավեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի գնդացրորդի օգնական, շարքային, 2020թ-ի հոկտեմբերի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, այն է՝ թողել է կարգադրությամբ նախատեսված վայրը և վերադարձել է ՀՀ ՊՆ N զորամաս։
Սարգիս Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով պարտադիր ժամկետային զինխառայող 2020թ-ի հոկտեմբերի 9-ին հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, այն է՝ թողել է կարգադրությամբ նախատեսված վայրը և վերադարձել ՀՀ ՊՆ N զորամաս։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան