Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել․
«Տեղեկացնում ենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00848215) պատկանող լցակայանում (հասցե՝ Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3): Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ: Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր:
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության»: