ՖՈՏՈ․Կենտրոն վարչական շրջանն աղբի մեջ է, ղեկավարությունը՝ պարապուրդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արձանագրել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում կաթվածահար իրավիճակ է։ Նկարներում պատկերվածը Հանրապետություն փողոցում է։
Չնայած նրան, որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի՝ Պետրոս Պետոյանը, այնուամենայնիվ քաղաքում կրկին նույն անմխիթար վիճակն է ինչպես Սամվել Ղուկասյանի օրոք էր։

Փողոցներում կա՛մ օրերով շինարարություններ են, կա՛մ շինաղբն օրերով չեն հավաքում։
Օրինակ՝ Հանրապետություն փողոցում արդեն մի քանի շաբաթ է շինարարական աղբը փողոցի կենտրոնում է՝ ցանկապատով փակված և խոչընդոտում է երթևեկությանը։
Շինաղբի կուտակումների պատճառով փողոցները կաթվածահար են և խցանումներ են ամենուր։

Ստացվում է, որ ղեկավարին էլ փոխեն միևնույնն է Կենտրոն թաղապետի աղբահանության հարցը հավերժ չլուծված խնդիր է մնալու։
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը կատվածահար է արել Երևան քաղաքը և ոչ մի վարչական շրջանում աշխատանք պատշաճ չի իրականացվում։

Էմմա Միքայելյան




Լրահոս